Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան:
Ըստ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության, Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ այսօր Աստանա է մեկնել Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: