Մատչելիության հղումներ

Կոսովոն մաքսատուրք է սահմանում Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա


Կոսովոն 10 տոկոս մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ երկու երկրների կողմից Կոսովոյի անկախությունը չճանաչելու և նրա դեմ «վայրենի» քաղաքականություն վարելու պատճառով։

Վարչապետ Ռամուշ Հարադինայը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Մեր նոր պատմության մեջ առաջին անգամ Կոսովոն մաքսատուրք է սահմանել Սերբիայից և Բոսնիա-Հերցեգովինայից ներկրվող ապրանքների վրա՝ բացառությամբ այդ երկու երկրներում արտադրվող միջազգային ապրանքանշանների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG