Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Սկրիպալների գործով


Միացյալ Նահանգները հայտարարում է, որ դիտարկում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը՝ այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման կապակցությամբ:

Պետդեպարտամենտը երեկ հայտնել է, որ Կոնգրեսի հետ կքննարկի նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Ռուսաստանը եռամսյա վերջնաժամկետում չի կատարել քիմիական զենքի օգտագործման կանխարգելման մասին ԱՄՆ 1991 թվականի օրենքի պահանջները։

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մեղադրում են ռուսական կառավարությանը այս տարվա մարտին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլիային նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով թունավորելու համար։

Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Ռուս նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման կապակցությամբ Վաշինգտոնը օգոստոսին արդեն պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG