Մատչելիության հղումներ

Բրյուսելը կարող է պատժամիջոցներ կիրառել Իտալիայի դեմ. Մոսկովիցի


Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերի գծով հանձնակատար Պյեր Մոսկովիցի, արխիվ
Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերի գծով հանձնակատար Պյեր Մոսկովիցի, արխիվ

Բրյուսելը կարող է պատժամիջոցներ կիրառել Եվրամիության առանցքային անդամներից մեկի` Իտալիայի նկատմամբ: Այդ մասին Եվրամիության անդամ պետությունների ֆինանսների նախարարների հերթական հավաքի ավարտին հայտարարել է Եվրամիության տնտեսական և ֆինանսական հարցերի գծով հանձնակատար Պյեր Մոսկովիցին:

«Ես երբեք պատժամիջոցների սիրահար չեմ եղել: Պատժամիջոցները որպես կանոն ձախողման նշան են հանդիսանում: Պատժամիջոցները, սակայն, ի վերջո կարող են սահմանվել, եթե մենք չկարողանանք վերջնական համաձայնության գալ Հռոմի հետ», - հայտարարում էր Մոսկովիցին:

Եվրամիության ղեկավարները պնդում են, որ Իտալիայի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը հակասում է ԵՄ ֆինանսական կանոններին, որոնց համաձայն բյուջետային դեֆիցիտի և պետական պարտքի ծավալները չպետք է գերազանցեն Բրյուսելի կողմից սահմանված ծավալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG