Մատչելիության հղումներ

Ֆելիքս Ցոլակյանն ընտրություններին կմասնակցի ՔՊ-ի ցուցակով


Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Այդ մասին Ցոլակյանն ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Ցոլակյանը նշեց՝ առաջարկություն է եղել, ինքն էլ համաձայնել է։

«Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, դրանք չի եղել, բայց ես իմ վերաբերմունքն արտահայտել եմ ընտրությունների ժամանակ։ Դրանից հետո ես ասել եմ՝ հայտարարել եմ, որ ամեն ձևով ես պատրաստ եմ օգնելու, աջակցելու, հիմա եկել է աջակցելու պահը և ես ցանկանում եմ աջակցել այս ձևով», - ասաց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը։

Ցոլակյանի խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շիրակի մարզում։ Նա նաև նշեց, որ կուսակցական չի եղել և չի լինելու։

Նշենք, որ 2018-ի մայիսի 1-ին նա Հանրապետական խմբակցությունից միակն էր, որ կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին՝ հայտարարելով, թե գործել է «իր խղճի թելադրանքով»։ Մեկ ամիս անց Ցոլակյանը հայտարարեց Հանրապետական խմբակցությունից դուրս գալու մասին։

Խորհրդարանական ընտրությունները քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցությունների և դաշինքների առաջադրումն արդեն մեկնարկել է, վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG