Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով


N զորամասի զինծառայող Արիստակես Ազատյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110-րդ հոդված 1-ին մասով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Նոյեմբերի 6-ին, ժամը 8:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է առաջին կայազորային քննչական բաժնում, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG