Մատչելիության հղումներ

«Քանի դեռ Երևանի գլխավոր ճարտարապետն եմ, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու». Արթուր Մեսչյան


«Հին Երևան» ծրագրում ոչ մի հուշարձան չի քանդվելու։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Հին Երևանի ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, կրկնում եմ՝ ոչ մի հուշարձան, դա վերաբերում է և՛ Արամի 23-ին, և՛ վերաբերում է բոլոր այն հուշարձաններին, որոնք գտնվում են այդ տարածքում։ Անհրաժեշտության համար պետք է փոխել նախագծային որոշակի լուծումներ, որպեսզի պահպանվեն այդ շենքերը։ Ճարտարապետի հետ ես արդեն պայմանավորվել եմ, այնպես որ այդ թեման՝ պատմական հուշարձանների քանդման թեման, եկեք համարենք սպառված», - ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը։

Մեսչյանն ընդգծեց՝ քանի դեռ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետն է, առհասարակ Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու։

«Ճարտարապետներն, ովքեր նախագծեր կանեն այդ հուշարձանների մոտ, սկզբնակետը մտածողության կլինի այդ հուշարձանի գոյությունը, և ամենակարևորն՝ այն սեփականատերերը, կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որում կգտնվի որևիցե հուշարձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի ֆինանսավորման աշխատանքները։ Այ սա այն է, ինչ որ չի եղել և լինելու է անպայման», - ասաց Մեսչյանը։

Նշենք, որ նախնական գնահատմամբ՝ «Հին Երևան» նախագիծը 150 միլիոն դոլար արժե։ Ծրագրի ներդրողները տեղացի գործարար Վահե Հարությունյանն ու շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշն են։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG