Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանն ազատ արձակվեց


Շանթ Հարությունյանի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Շանթ Հարությունյանի ասուլիսը «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Արժեքների հեղափոխության փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանն այսօր համաներմամբ ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

2013-ի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները «անոնիմուսների երթ» էին սկսել Երևանի Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները ձերբակալվել և դատապարտվել էին ազատազրկման։ Դատարանը ապացուցված էր համարել, որ նրանք մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ անձանց հետ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել են խուլիգանություն, որի ընթացքում դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտվեց 14 մարդ։ Շանթ Հարությունյանն այս գործով միակ մեղադրյալն էր, որ դեռ ճաղերի հետևում էր:

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրեց Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ տարածվում է 6.5 հազար անձանց վրա, 835 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG