Բալկանյան չորս պետություններ` Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան և Հունաստանը, 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման համատեղ հայտ կներկայացնեն: Այդ մասին հայտնի դարձավ երեկ բուլղարական Վառնա հանգստավայրում տեղի ունեցած տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի վարչապետերը և Սերբիայի նախագահը:
Բալկանյան պետությունների ամենահավանական մրցակիցը լինելու է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս կառույցի պաշտոնյաները արդեն իսկ ուսումնասիրում են աշխարհի առաջնությունը Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության հետ համատեղ անցկացնելու հնարավորությունը:
2030 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու ցանկություն են հայտնել նաև Արգենտինան, Պարագվայն ու Ուրուգվայը: