Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ գագաթնաժողովը, որին Հայաստանից կմասնակցի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը:
Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները, անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման, մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության մեխանիզմների կատարելագործման ու կազմակերպության ռազմական ներուժի զարգացման հարցեր:
Մի շարք հարցեր պետությունների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով, ասված է հաղորդագրությունում:
Նույն օրը Աստանայում կայանալու են նաև ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների խորհուրդների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը: