Մատչելիության հղումներ

«Բանակցություններում ԼՂ-ն ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի ու Երևանի համաձայնությունը»․ Լավրով


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտին ընդգրկելու համար անհրաժեշտ է Բաքվի և Երևանի համաձայնությունը, ինչը դեռևս չկա, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ներկայիս երկկողմ ձևաչափը փոփոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքան մենք գիտենք, այդպիսի համաձայնություն չկա, և ես, անկեղծ ասած, նախապայմաններ չէի դնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման էական հարցերի քննարկումը սկսկելու համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Հայաստանի նախկին իշխանությունների առաջարկով:

«Ժամանակին Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում էին բանակցություններին: Հայաստանի ղեկավարության առաջարկով այդ գործելաոճը փոխվեց, ու արդեն շատ տարիներ բանակցությունները ուղիղ ընթանում են միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ «բնականաբար, մենք ելնում ենք այն բանից, որ Երևանը բանակցային իր դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG