Մատչելիության հղումներ

Համանախագահները Բաքվում հանդիպում են Ադրբեջանի ղեկավարության հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Բաքու, 1-ը նոյեմբերի, 2018թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Բաքու, 1-ը նոյեմբերի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում են, որտեղ երեկ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այսօր՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ միջնորդները և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայիս իրավիճակը և հեռանկարները:

Ադրբեջանական ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ համանախագահները և Հասանովը մասնակիցները քննարկել են իրավիճակը «զորքերի դիմակայության գծում» և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հեռանկարները:

Ղարաբաղյան կարգավորման միջնորդները այս շաբաթ ավելի վաղ այցելել են Երևան և հանդիպումներ ունեցել Հայաստանի ղեկավարության հետ, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները այցելել են Ստեփանակերտ, որտեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, ապա Արցախից մասնակցել շփման գծի դիտարկմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG