Մատչելիության հղումներ

Մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով. Լավրով


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումները ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը դժվար թե հնարավոր է լրջորեն զբաղվել այդ հարցով:

«Քանի դեռ Հայաստանում չեն ավարտվել ներքաղաքական բավականին բուռն գործընթացները, դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար», - ըստ «Ինետերֆաքս»-ի՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG