Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ի ընտրությունների ժամանակացույցը


ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստը, Երևան, 2-ը նոյեմբերի, 2018թ․
ՀՀ ԿԸՀ արտահերթ նիստը, Երևան, 2-ը նոյեմբերի, 2018թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր առավոտյան գումարած արտահերթ նիստում միաձայն հաստատեց Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ըստ այդմ, մասնավորապես, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունները նշանակելուց հետո տասն օրվա ընթացքում: Կուսակցությունների կամ դաշինքների գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն քվեարկության օրվանից ոչ ուշ քան 25 օր առաջ, այսինքն, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մինչև նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ը: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 19-ը ժամը 18-ը: Նախընտրական քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ը:

Գործող Ազգային ժողովը երեկ ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց, և Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG