Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ


Ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ։

ՀՅԴ-ն ինչպես և խոստացել էր չմասնակցեց քվեարկությանը:

Փաշինյանի թեկնածությանը ձեռնպահ քվեարկեցին «Ելք» խմբակցության այն պատգամավորները, ովքեր ներկա էին նիստին, ինչպես նաև ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Մարտուն Գրիգորյանն, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Հանրապետական խմբակցության անդամներ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը։

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր: Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ էր կրում։

«Մենք նպատակ չունենք Նիկոլ Փաշինյանին ընտրել վարչապետի պաշտոնում։ Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը», - նիստի մեկնարկին հայտարարել էր «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Փաշինյանն այսօր ավելի վաղ հույս էր հայտնել, որ խորհրդարանն այսօր իրավունքի ուժով կարձակվի, և դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Փաշինյանը նախքան նիստը «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց, որ ընտրություններն, ըստ պայմանավորվածության, տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG