Մատչելիության հղումներ

Համաներման մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն


Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը, կողմ քվեարկեց 75 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը:

Առնվազն 6 հազար 500 անձ այս համաներման ընդունման դեպքում կազատվեն պատժից, կամ նրանց նկատմամբ կդադարի քրեական հետապնդումը։ Այս թվերը նախնական են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG