Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Ավինյանի վերաբերյալ հրապարակված փաստերը


Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի վերաբերյալ «Հետք»-ի հրապարակած փաստերը:

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած նաև ունեմ բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը:

«Հետք» պարբերականը հոկտեմբերի 29-ին «Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար» վերնագրված հրապարակման մեջ գրել էր, որ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից, որի արդեն նախկին տնօրեն Գեղամ Գևորգյանը հոկտեմբերին նշանակվել է գյուղատնտեսության նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG