«Եթե առաջիկայում Մոսկվայի քաղաքականությունը փոփոխությունների չենթարկվի, Ռուսաստանը բարձր գին կվճարի իր գործողությունների համար», - Policy Exchange հետազոտական կենտրոնում հնչեցրած ելույթում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:
Նրա խոսքով` «անհրաժեշտ է ջանքեր գործադրել Ռուսաստանին կանոնների վրա հիմնված միջազգային հարաբերությունների համակարգ վերադարձնելու համար»:
Անդրադառնալով Միացյալ Թագավորության տարածքում Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործողություններին՝ Հանթը նշել է․ - «Մոտ ապագայում Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության գործակալական ցանցի գործունեությանը մեր տարածքում վերջ կտրվի»: