Մատչելիության հղումներ

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին. Արա Բաբլոյան


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։ Այդ մասին ասված է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա հայտարարությունում։

Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները երեկ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով:

Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն է։

Նշենք, որ եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG