Դանիան մեղադրում է Իրանին Եվրամիության անդամ երկրի տարածքում իրանցի արաբ ընդդիմադիր առաջնորդի սպանություն ծրագրելու համար և կքննարկի Թեհրանի դեմ հնարավոր գործողությունները այս հարցի հետ կապված:
Երեկ Դանիայի հետախուզական ծառայության ղեկավար Ֆինն Բոշ Անդերսենը լրագրողներին հայտնել է, որ հոկտեմբերի 21-ին Շվեդիայում նորվեգական անձնագիր ունեցող ծագումով իրանցի մի տղամարդ է ձերբակալվել, ով կասկածվում է «Արաբական պայքար հանուն ալ-Ահվազի ազատագրման» շարժման դանիական մասնաճյուղի առաջնորդի վրա հարձակման նախապատրաստմանը հանցակցության մեջ: