Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատում է Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարությունները


Ջոն Բոլթոնի հանդիպումը լրագրողների հետ Երևանում, 25-ը հոկտեմբերի, 2018
Ջոն Բոլթոնի հանդիպումը լրագրողների հետ Երևանում, 25-ը հոկտեմբերի, 2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը այսօր տարածած հատուկ հայտարարության մեջ քննադատում է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում հնչեցրած հայտարարությունները:

«Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջել է, որպեսզի Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից» (առանձնապես չէր թաքցվում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաև նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում», - նշված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Բոլթոնը, բնականաբար, չմոռացավ նաև գովազդել ամերիկյան սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն», - նշված է հայտարարության մեջ:

«Այնուհանդերձ, Բոլթոնի երևանյան հայտարություններից ոչ բոլորն են արժանի քննադատության: «Ազատություն» ռադիոկայանին հոկտեմբերի 25-ին տված նրա հարցազրույցում հիանալի մի միտք է հնչել. «Հայաստանի համար հիմնարար կարևորություն ունի լիարժեք ինքնիշխան լինելը, կախվածությունից և անհարկի արտաքին ազդեցությունից զերծ մնալը»:

«Լավ կլիներ, որ Ջոն Բոլթոնը փորձեր ըմբռնել սեփական խոսքերի իմաստը», - նշված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ այսօր տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG