Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, այսօր ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ:
Նիստի ընթացքում կրկին կքննարկվեն Ընտրական օրենսգրքում փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով:
Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: