ԱՄՆ իրավապահները մեղադրանք են ներկայացրել 56-ամյա Սեզար Սայոկին պայթուցիկներով առնվազն 13 ծանրոց փոստով ուղարկելու համար:
Հասցեատերերի թվում էին նախկին նախագահ Բարաք Օբաման, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին պետքարտուղար և նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը, կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանը, արդարադատության նախկին նախարար Էրիք Հոլդերը, հայտնի կինոաստղ Ռոբերտ Դե Նիրոն, միլիարդատեր և մեկենաս Ջորջ Սորոսը և անվանի մի շարք այլ գործիչներ:
Հասցեատերերը հայտնի են որպես նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության քննադատներ: Ինքը՝ նախագահը երեկ գովեստով է խոսել Սայոկին արագ բացահայտելու և ձերբակալելու իրավապահների գործողության մասին և հայտարարել, որ քաղաքական ահաբեկչությունը տեղ չունի Ամերիկայում:
Սայոկին ձերբակալել են երեկ Ֆլորիդա նահանգի Փլանթեյշն ավանում: Հաղորդվում է, որ ամբաստանյալը քրեական անցյալ ունի: Ծանրոցները չեն պայթել և մարդկանց վնաս չեն հասցրել:
Այս պահին իրավապահները դեռ չեն պարզել Սայոկի արարքի դրդապատճառները: