Մատչելիության հղումներ

«Արդյունավետ զրույցներ ունեցա Հայաստանում». Ջոն Բոլթոն


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում, 25-ը հոկտեմբերի, 2018թ.
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում, 25-ը հոկտեմբերի, 2018թ.

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայաստանյան այցից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում։

Բոլթոնը մասնավորապես գրել է. - «Երեկ հաճելի այց ունեցա Հայաստան, որը կարևոր բարեկամ է տարածաշրջանում։ Արդյունավետ զրույցներ ունեցա վարչապետի և նրա ազգային անվտանգության թիմի հետ»։

Ջոն Բոլթոնը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 24-ին, երեկ նա հանդիպեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ «Ազատության» հայկական ծառայությանը տված հարցազրույցում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարեց, մասնավորապես, որ ԱՄՆ-ը, Թրամփի վարչակազմը Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն են դիտարկում։

Բոլթոնը Երևան էր եկել Բաքվից, իսկ այժմ գտնվում է Վրաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG