Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը:
«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում: