Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 6 մարդ է մահացել, ըստ պաշտոնական աղբյուրների՝ կան նաև անհետ կորածներ:
Տարերային աղետից տուժել են 30 քաղաքներ և գյուղեր՝ այդ թվում Տուապսե և Սոչի քաղաքները: Վնասվել է ավելի քան 2 հազար 300 տուն: Այդ շրջանները հոսանքազրկվել են, չկա նաև գազ, ջուր, ավերվել են ավտոճանապարհներ, կամուրջներ՝ մասնավորապես պետական նշանակության Սոչի-Մոսկվա մայրուղին:
Հեղեղները վնաս են հասցրել նաև տեղի նավթատարին: Դադարեցվել է երկաթուղային և ավտոբուսային հաղորդակցությունը:
Տեղական իշխանությունները տուժած շրջաններում արտակարգ ռեժիմ են հայտարարել: