ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցությունները անցան խիստ դրական մթնոլորտում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից», - գրել է Փաշինյանը։
Ջոն Բոլթոնը Հայաստան է ժամանել երեկ։ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականին դիմավորել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից։