Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Երևան


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դիմավորում է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, 24-ը հոկտեմբերի, 2018թ.
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դիմավորում է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, 24-ը հոկտեմբերի, 2018թ.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել է Հայաստան: Բոլթոնին դիմավորել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նա «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է հրապարակել։

Այսօր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Երևանում հանդիպումներ է ունենալու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:

«Հանդիպումը նախատեսված է վարչապետի հետ, հանդիպումներ են լինելու նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի և արտգործնախարարի հետ: Քննարկվելու են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է Հայաստան վերջին տասնամյակներում», - հայտարարել էր արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ քննարկվելու է երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Բոլթոնը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ կայացած մամուլի ասուլիսում ասել էր, թե Ադրբեջան կատարած իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ: Նա նաև նշել էր, որ Իհլահ Ալիևի հետ կայացած հանդիպմանը նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն է քննարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG