Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ


Ձայների 0 կողմ, 1 դեմ, 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ։

«Շնորհավորում եմ չընդունված որոշման կապակցությամբ», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։

Դեմ քվեարկած միակ պատգամավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։

Մինչ քվեարկությունը «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու։

Յոթ օր հետո կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG