Մատչելիության հղումներ

«Ծառուկյան»-ը, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն չեն մասնակցի վարչապետի ընտրության հարցով քվեարկությանը


Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն այսօր չի մասնակցի Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությանը։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ սա ֆորմալ առաջադրում է, որպեսզի պահպանվեն Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերը, և բնականաբար մենք չենք խոչընդոտելու այդ ընթացակարգերի իրականացմանը, տալու ենք հնարավորություն, որպեսզի իրավունքի ուժով խորհրդարանը լուծարվի, իսկ դա մի դեպքում կարող է լինել՝ եթե այսօր և ևս յոթ օր հետո Նիկոլ Փաշինյանը չընտրվի վարչապետ։ «Ծառուկյան» դաշինքը հավատարիմ է իր հուշագրին, մենք այսօր չենք քվեարկի բնականաբար Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը», - ասաց Զոհրաբյանը։

Հանրապետական խմբակցությանը դեմ է քվեարկելու։ «Խմբակցության որոշումը կա չքվեարկելու, նու՝ ազատ ռեժիմով», - «Ազատության» հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ՀՅ Դաշնակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ ՀՅԴ-ն էլ չի մասնակցի քվեարկությանը։

«Մի քիչ դժվար էր դեմ քվեարկել, ճիշտ կլիներ, որ «Ելք»-ը մի այնպիսի թեկնածու առաջադրեր, որ դեմ քվեարկելը բոլորի սրտով լիներ։ Հիմա Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելը ճիշտ չի էս պայմաններում, բնականաբար՝ մենք չենք մասնակցի ընտրություններին», - ասաց Ռուստամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG