Մատչելիության հղումներ

Դիանա Գասպարյան․ Աշխատելու եմ նաև դեսպանությունների հետ և միջազգային կառույցների հետ


«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրը էջմիածնի ընտրված քաղաքապետ Դիանա Գասպարյանն է:

«Ազատություն»․ - Կարո՞ղ եք նշել Էջմիածնի 3 առաջնահերթ խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծումները ու ի՞նչ ժամկետներում:

Դիանա Գասպարյան․ - Որպես քաղաքի ամենացավոտ կետեր, կնշեի ասֆալտապատումը, մանկապարտեզների վիճակը և կոյուղու վիճակը: Ցավոք սրտի, կան, իհարկե, լուսավորության խնդիր, կանաչապատման խնդիր, մաքրության, բայց ասֆալտապատումն առաջնային է: Մենք ունենք մանկապարտեզներում ոչ բարվոք վիճակ, հետո մենք մանկապարտեզներում ունենք հերթերում տարիներով սպասող երեխաներ այն պարզ պատճառով, որ գրեթե բոլոր մանկապարտեզներում չկան խմբասենյակներ:

«Ազատություն»․ - Օգտատերերից մեկը հարցնում է՝ ազատամարտիկների, զինծառայողների երեխաները որևէ առավելություն կունենա՞ն մանկապարտեզ ընդունվելիս:

Դիանա Գասպարյան. - Մանկապարտեզներում առհասարակ արտոնությունների ցանկը վերանայվելու է: Պարզապես այս 3 ամիսների ընթացքում դա անհնար էր: Այս պահին միայն զոհված ազատամարտիկների երեխաներն են ու մեկ էլ սոցիալապես անապահովները, որ ավելի քիչ են վարձավճար վճարում, սակայն թե՛ մանկապարտեզներում, թե՛ երաժշտական դպրոցներում արտոնությունները ավելի շատ են լինելու:

«Ազատություն»․ -Էջմիածնում երիտասարդական քաղաքականության ի՞նչ ծրագրեր ունեք, պատրա՞ստ եք աջակցել, օժանդակել ՀԿ-ներին, տարածքային համաչափ զարգացմանը նպաստող ծրագրերին:

Դիանա Գասպարյան․ - Իհարկե պատրաստ եմ: Մենք մի քանի Հկ-ների հետ արդեն աշխատում ենք: Ես նաև աշխատելու եմ դեսպանությունների հետ և միջազգային կառույցների հետ: Մեր թիմը այն համոզմանն է, որ պետք է քաղաքային իշխանությունների ուսերից հնարավորինս թոթափել քաղաքի բեռը և հնարավորինս շատ ծրագրեր իրականացնել մասնավոր սեկտորի միջոցով, այնպես որ համագործակցությունը շատ սերտ է լինելու մասնավոր հատվածի հետ:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG