Մատչելիության հղումներ

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը


Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

«Հասկանալի է, որ այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում։ Մեր նպատակն է պարզապես լիարժեք ապահովել սահմանադրական ընթացակարգը, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Հարցին, թե մտահոգություն կա՞ր, որ կարող են խնդիրներ առաջանալ, Նազարյանը պատասխանեց. - «Տարբեր մեկնաբանություններ կան, որպեսզի այդ ամեն ինչից խուսափենք, որոշեցինք առաջադրել։ Վաղը տեղի կունենա նիստը, կարծում եմ ժամը 12։00-ին։ կլինի ելույթ, հարցուպատասխան, ինչպես որ կարգն է»։

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Սահմանադրության մեջ հստակ նշված չէ՝ արդյոք անհրաժեշտ է քվեարկություն, նաև թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանը լուծարվի:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG