Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ տապալվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունը։
Քվեարկությանը մասնակցել է ընդամենը 53 պատգամավոր, այնինչ Գրիգորյանի ընտրության համար անհրաժեշտ էր 63 կողմ քվե:
Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։
Ազգային ժողովում երեկ էլ տապալվել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը: