Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողով է ծրագրվում


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Էմանյուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ քառակողմ գագաթնաժողով անցկացնելու որոշման մասին:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակներում նախագահ Ռեջեփ Էրդողանը կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին:

Քառակողմ գագաթնաժողովի օրակարգում Սիրիայում վերջին զարգացումներն են, մասնավորապես՝ Իդլիբի զինադադարի հարցը, ինչպես նաև հետպատերազմական շրջանում սպասվող անցումային գործընթացները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG