Չեչնիայի առաջնորդը հերթական սպառնալիքներն է հնչեցրել հարևան Ինգուշեթիայի բնակիչների հասցեին, ովքեր մասնակցում են Չեչնիայի հետ սահմանների փոխանակման մասին համաձայնագրի դեմ բողոքի ցույցերին:
«Եթե դուք իսկական տղամարդ եք, եթե դա իսկապես ձեր տարածքն է, ապա ցույցեր կազմակերպեք այնտեղ: Եթե դրանից հետո դուք այնտեղից կենդանի վերադառնաք, ապա ես այն Ռամզանն եմ, որի մասին դուք խոսում եք», - հայտարարել է Ռամզան Կադիրովը:
Չեչնիայի ղեկավարի և Ինգուշեթիայի առաջնորդ Յունուս-բեկ Եվկուրովի ստորագրած վիճահարույց համաձայնագիրը, ըստ ինգուշների, բավարարում է միայն Գրոզնիի տարածքային պահանջները, որն ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի:
Խորհրդային Միության փլուզումից հետ Ռուսաստանի Դաշնության մեջ մտնող Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել, մասնավորապես, Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին:
Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը պատրաստվում է առաջիկայում ստուգել երկրում համատարած զայրույթի պատճառ դարձած փաստաթղթի սահմանադրականությունը: