Մատչելիության հղումներ

«Մեծ» համաներում է լինելու. Արտակ Զեյնալյան


«Մեծ» համաներում է լինելու, այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ թվեր դեռ չի կարող հնչեցնել։

«Մեծ բառն օգտագործեցի ես։ Մի քանի օրից Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում կքննարկենք և մի քանի օրից Ազգային ժողովում՝ իմ ելույթում կհնչեցնեմ այդ թվերն, այս պահի դրությամբ այդ թվերը չեմ կարող հնչեցնել։ Գալիք շաբաթվա ընթացքում համաներումն Ազգային ժողովում կքննարկվի», - ասաց Զեյնալյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատաի խոսքով՝ «սա առաջինն է, բայց վերջինը չի լինելու»։

Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG