Մատչելիության հղումներ

Կերչի միջադեպի հետևանքով զոհերի թիվը կարող է անցնել 19-ից


Պաշտոնական տվյալներով Կերչի պոլիտեխնիկական քոլեջում նախօրեին տեղի է ունեցած հարձակման հետևանքով զոհերի թիվը առնվազն 19-ն է, վիրավորների թիվն անցնում է 50-ից: Քննիչները նույնականացրել են 18-ամյա մարդասպանին՝ Վլադիսլավ Ռոսլյակովին, ով ականատեսների վկայությամբ, հրացանից սառնասրտորեն գնդակահարել է բոլոր պատահած անձանց, ինչից հետո ինքնասպանություն է գործել: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է։

Այսօր առավոտյան ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ ևս մեկ մարմին է հայտնաբերվել՝ այդպիսով զոհերի թիվը կարող է հասնել 20-ի: ՏԱՍՍ-ը նաև նշել է, որ զոհերը կա՛մ դպրոցի աշակերտներ են, կա՛մ աշխատակիցներ:

Ղրիմի առաջնորդ Սերգեյ Ակսյոնովը մարդասպանին բնութագրել է որպես ամաչկոտ տղա, ով դպրոցում ընկերներ չի ունեցել: -«Այն, ինչ նա հրապարակել է [սոցցանցերի] իր էջում, հրապարակային չի եղել, դրա հասանելիությունը սահմանափակված է եղել, նա ընկերներ չի ունեցել», - «Ռոսիա-24» հեռուստաընկերության եթերում ասել է Ակսյոնովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG