Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ուգանդայում մանկատուն են այցելել: Նրանք ուգանդացի որբերին կոշիկներ են նվիրել՝ սպիտակ գույնի մարզական կոշիկներ: Քանյե Ուեսթն ասել է, թե պատրաստավում են նոր ռեսուրսներ ստանալ, բժիշկների, ուսուցիչների, երաժիշտների, այլ մասնագիտության տեր մարդկանց ռեսուրսներ ու նորից հետ վերադառնալ: Քիմ Քարդաշյանն ասել, թե շատ, շատ գեղեցիկ է, շրջապատը շատ կանաչ է: «Ես նախկինում եղել եմ Աֆրիկայում, բայց Ուգանդայում՝ երբեք: Ես իսկապես շատ ոգևորված եմ այստեղ լինելու համար»,- ասել է ամերիկահայ հեռուստաաստղը:
Ուղիղ հեռարձակում