Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի փաստաբանի միջոնդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»։ Նա ձերբակալվել էր օգոստոսի 8-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։