Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ հրաժարական տալուց հետո կարող է վարչապետի թեկնածու առաջադրվել՝ «չընտրվելու կանխավարկածով»: Այս մասին վարչապետն հայտարարել է այսօր՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ հրաժարական տալուց հետո կարող է վարչապետի թեկնածու առաջադրվել՝ «չընտրվելու կանխավարկածով»: Այս մասին վարչապետն հայտարարել է այսօր՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը ներկա են եղել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, պատգամավորներ Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը և Հայկ Կոնջորյանը:
Բարձր գնահատելով «Ելք» խմբակցության հետ անցած ճանապարհը, վարչապետը, ով պատրաստվում է այսօր երեկոյան հրաժարական ներկայացնել, կարևոր է համարել, որպեսզի այս անցումային շրջանում որոշակի համաձայնություններ արձանագրեն՝ «որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ և հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:
«Այս ընթացքում նաև որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ «Ելք» խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում», - նշել է Փաշինյանը: - «Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաև այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին և ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, և իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք»:
Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. - «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք «Ելք» դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար և որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թևը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»: