«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղը քառօրյա այցով մեկնում է Չեխիա:
Նախարարը հանդիպելու է իր չեխ պաշտոնակից Լյուբոմիր Մետնարին, ինչպես նաև Չեխիայի ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարներին:
Ըստ «Թուրան»-ի, կողմերը քննարկելու են ռազմական ասպարեզում Ադրբեջանի և Չեխիայի համագործակցության հեռանկարը:
«Թուրան»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն ունեն չեխական արտադրության Dana տեսակի հրետանային համակարգեր: