Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի նորանշանակ փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Հատուկ անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին և անցկացման ժամկետներին:
Ջորջ Քենթին երեկ ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։