Մատչելիության հղումներ

«Որևէ պրակտիկ վտանգ լինելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական չէր տա». քաղաքական մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ, հրաժարականից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվարկել է բոլոր ռիսկերն ու վտանգները։

«Կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն արդեն կայացրել է քաղաքական որոշում՝ հրաժարականի ճանապարհով Ազգային ժողով լուծարելու վերաբերյալ, դա նշանակում է, որ հաշվարկել է բոլոր ռիսկերը, հնարավոր բոլոր վտանգները, որ կարող են լինել, իսկ անմիջապես իր քաղաքական խնդիրների տեսանկյունից, այստեղ նաև ընդհանրապես հանրային և պետական այն շրջանակների, որի համար պատասխանատու է որպես վարչապետ և որպես թավշյա հեղափոխության առաջնորդ։ Ես կարծում եմ, որ այդ հաշվարկներից ելնելով կայացրած որոշումը նշանակում է, որ հնարավոր տեսական բոլոր ռիսկերն ու վտանգները պրակտիկորեն դրանք գոյություն չունեն, անկախ նրանից, թե Ազգային ժողովի պատգամավորների ինչ քանակն է իր հավանությունը տվել դեկտեմբերի ընտրությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Հակոբ Բադալյան, արխիվ
Հակոբ Բադալյան, արխիվ

Հարցին, թե քիչ հավանական է համարո՞ւմ, որ հրաժարականից հետո որևէ այլ կուսակցություն վարչապետի թեկնածու առաջադրի, որն էլ, ըստ էության, խոչընդոտ կհանդիսանա, եթե ընտրվի այդ վարչապետը խորհրդարանական ընտրությունների համար, Բադալյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պրակտիկ վտանգ լինելու դեպքում չէր գնա այդ քայլին, բացի դրանից, եթե նույնիսկ որևէ քաղաքական ուժ փորձի որևէ անակնկալ մատուցել, դա կլինի արկածախնդրություն հենց այդ ուժի համար, առավել ևս երբ մենք ունենք հոկտեմբերի 2-ի օրինակը, երբ տեսանք, թե հանրային ինչպիսի արձագանք եղավ կանոնակարգի փոփոխության էդ հայտնի աղմկոտ օրենքի պարագայում։ Այս իրավիճակն աչքի առաջ ունենալով չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ կխախտի, այսպես ասած, ողջախոհության կանխավարկածը և կփորձի հասարակությանը որևէ այդպիսի տհաճ անակնկալ մատուցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG