Մատչելիության հղումներ

Ռուս ուղղափառ եկեղեցին խզեց հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ


Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին ամբողջությամբ խզել է միջեկեղեցական հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու հետ։

Սա ռուսական եկեղեցու պատասխանն էր Կոստանդնուպոլսի հոգևոր առաջնորդներին, որոնք ընդառաջելով Կիևի խնդրանքին, օրեր առաջ չեղարկել էին 1686 թվականի որոշումը, որով Կիևի թեմը հանձնվել էր Մոսկվայի պատրիարքությանը:

Հաջորդ քայլով Կոստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցին կարող է անկախություն տալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն, ինչը կոշտ քննադատության է արժանանում Ռուսաստանի հոգևոր ու քաղաքական գործիչների կողմից:

Հարցն անգամ քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդում, արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե ուկրաինական եկեղեցուն անկախություն շնորհելու նախաձեռնությունը սադրանք է, որը հովանավորվում է Միացյալ Նահանգների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG