Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցները կարևորել են երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով քննարկելու հայ-ռուսական փոխգործակցության օրակարգային հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին, դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, Ընտրական օրենսդրության բարեփոխմանը, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: