Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով


Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանն այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նախաքննական մարմնի հիմնավորմամբ` Գրիգորյանը ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը և նոր հանցագործություն կկատարի։ Փաստաբանն ասաց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը վերաքննիչ ատյան, քանի որ Մանվել Գրիգորյանը տասնյակ հիվանդություններ ունի և պետք է գտնվի ազատության մեջ` բուժումը լիարժեք իրականացնելու համար։ Փաստաբանը Գրիգորյանին կալանքի տակ պահելը որակում է խոշտանգում։

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից:

Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից որոշներում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG