Մատչելիության հղումներ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրվել է Արտակ Բեգլարյանի թեկնածությունը


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Հայրենիք» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է 30-ամյա Արտակ Բեգլարյանի թեկնածությունը:

Բեգլարյանը յոթ տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով զրկվել է տեսողությունից։ Նա սովորել է արտասահմանյան առաջատար բուհերում, 2013 թվականից մոտ 4 տարի զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը, իսկ ներկայումս էլ ղեկավարում է ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նա ունի փորձ, աշխարհի լավագույն կրթական հաստատություններում ստացել է բարձրորակ կրթություն, տիրապետում է մի քանի լեզուների և վերջապես ունի մարդկային շատ լավ արժանիքներ», - հայտարարել է խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

2016 թվականի մայիսին օմբուդսմեն ընտրված Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 26-ին՝ հայտարարելով, որ ներկայումս իրեն պատկերացնում է պետական համակարգից դուրս՝ «իրավապաշտպանական գործառույթի տիրույթում»:

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է Ազգային ժողովը` վեց տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG