Մատչելիության հղումներ

Գանցվել է 3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ՝ Քաջարանից 9 կմ հյուսիս-արևելք. ԱԻՆ


Հոկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 07:59-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Քաջարանից 9 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալլ:

Ըստ նախնական տեղեկությունների, երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում 2-3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG