Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում ներկա է եղել «Բերքի տոն» տոնավաճառին


Նախագահ Արմեն Սարգսյանը կիրակին անցկացրել է Արցախում:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։

Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG