ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտահոգություն է հայտնել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետ կորած արաբ լրագրող Ջամալ Հաշոգիի ճակատագրի կապակցությամբ։
«Մենք հույս ունեինք, որ նա չի սպանվել, բայց թերևս այդ առումով այլևս հույս չկա, դատելով նրանից, ինչ մեզ հայտնի է», - լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։
Սաուդյան Արաբիայի իշխանությունների կոշտ քննադատ, Washington Post-ի լրագրող Հաշոգին հոկտեմբերի 2-ին այցելել էր Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ իր թուրք հարսնացուի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու նպատակով։ Թուրք պաշտոնյաները կասկածներ են հայտնել, որ հյուպատոսարանում լրագրողին սպանել են։ Սաուդյան իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ Հաշոգին հեռացել է հյուպատոսարանից, թեև մուտքի մոտ ժամեր շարունակ լրագրողին սպասող հարսնացուն նրան այդպես էլ չի տեսել;
Թուրքական «Սաբահ» պարբերականը հաղորդել է, որ թուրք քննիչները այժմ ուսումնասիրում են լրագրողի ժամացույցի՝ Apple Watch-ի տվյալները։ Թերթը հաղորդել է, որ հյուպատոսարան մտնելուց առաջ Խաշողին միացրել է իր ժամացույցի ձայնագրությունը, իսկ դրա հետ սինխրոնիզացվող iPhone հեռախոսը թողել է դրսում սպասող իր հարսնացուի մոտ։